ԲՈՀ-ի պետն ազատվել է աշխատանքից
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանը:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»՝ կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
Արմեն Աշոտյանի հայտարարած կարգապահական տույժում նշված է, որ հրամանի պատճառը. «Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելն է»:
Ըստ ընթացակարգի, նախքան կարգապահական տույժ կիրառելը նախարարությունը պարտավոր էր ստանալ Քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը, որը և ստացվել է այսօր՝ հրապարկված որոշման տեքստով:
Tert.am -ի հետ զրույցում ԿԳՆ մամուլի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ գործակալությունը ժամանակավորապես ղեկավարելու պարտականությունը դրված է Արտուշ Ղուկասյանի տեղակալ Լիլիթ Արզումանյանի վրա:










