Բոլիվիայում Ֆրանսիայի դրոշներ են այրել

14:31 • 04.07.13

Բոլիվիայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ցուցարարները, նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի համար օդային տարածքը փակելու ֆրանսիական իշխանությունների որոշման վերաբերյալ դժգոհություն հայտնելով, դեսպանատան շենքի վրա քարեր և պայթուցիկներ են նետել, ինչպես նաև 2 դրոշ այրել։

 

Մորալեսի հարյուրավոր կողմնակիցներ պաստառներ են պարզել հետևյալ գրառումներով՝ «Ֆրանսիա, հեռացի´ր Բոլիվիայից» և «Ֆրանսիա՝ գաղութարար»։

 

Չորեքշաբթի Էվո Մորալեսի ինքնաթիռը չնախատեսված վայրէջք էր կատարել Վիեննայու, երբ մի շարք եվրոպական երկրներ փակել են օդային տարածքը նախագահական ինքնաթիռի համար՝ մտավախություն ունենալով, որ դրանում է կարող է գտնվել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։