Շուրջ 100 բոլիվիացիներ բողոքի ցույց են կազմակերպել Ֆրանսիայի դեսպանատան առջև

01:29 • 04.07.13

Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում՝ Ֆրանսիայի դեսպանության առջև բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել Բոլիվիայի նախագահի թռիչքը հետաձգելու պատճառով: Շուրջ 100 մարդ այրում են Ֆրանսիայի և Եվրամիության դրոշներն ու քարեր են նետում դեսպանության շենքի ուղղությամբ, հայտնում է BBC-ն:


Բոլիվիացիների դժգոհությունների պատճառ է հանդիսացել այն, որ Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի համար, ինչը տեղի է ունեցել, երբ տեղեկություն է ստացվել, որ ինքնաթիռում գտնվում է փախուստի մեջ գտնվող ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը:


Ավելի վաղ Բոլիվիայի իշխանությունները քննադատել են Ֆրանսիայի այս որոշումը՝ խոստանալով բողոք ներկայացնել ՄԱԿ-ին:


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ անմիջապես բացել է օդային տարածքը, երբ իմացել է, որ ինքնաթիռում գտնվում է Մորալեսը: