Եգիպտոսում բախումների հետևանքով 14 մարդ է զոհվել

08:24 • 04.07.13

Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով 14 մարդ է զոհվել, ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հայտնում է Газета.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։


Գործակալության տվյալներով՝ բախումները եղել են Եգիպտոսի ողջ տարածքում, սակայն առավել ուժեղ եղել են Ալեքսանդրիա քաղաքում։


Երեկ Եգիպտոսի բանակը պետական հեռուստաընկերությամբ հայտարարել էր, որ Մուհամեդ Մուրսիին այլևս նախագահ չէ։