ՆԱՏՕ-ն պետք է շուտափույթ ռազմական մատակարարումներ սկսի Հայաստանի Հանրապետությանը և ԼՂՀ-ին
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքին և կարծիք հայտնել, թե ներկա իրավիճակում՝ հավասարակշռությունը վերականգնելու համար ՆԱՏՕ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը և ռազմական մատակարարումներ սկսի ՀՀ-ին և ԼՂՀ-ին:
Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Ռուսաստանի կողմից տարածաշրջանում ռազմական բալանսի խախտմանն ուղղված հակահայկական գործողությունից հետո (1 մլրդ դոլարի նորագույն զինատեսակների, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք հանդիսացող «Սմերչ» հրթիռային համակարգերի վաճառք Ադրբեջանին) ՆԱՏՕ-ն պետք է վերանայի իր զենքի մատակարումների էմբարգոյի քաղաքականությունը այս տարածաշրջանի երկրների հանդեպ և հավասարակշռությունը վերականգնելու և խաղաղությունը պահպանելու նպատակով շուտափույթ ռազմական մատակարարումներ սկսի Հայաստանի Հանրապետությանը և ԼՂՀ-ին՝ ԼԵնդ Լիզի սկզբունքով, ապա և ճանաչի ԼՂՀ անկախությունը»:










