ԱՄՆ-ն այսօր նշում է Անկախության 237-ամյակը
Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգների «ծննդյան օրն» է։ Հեռավոր 1776թ. այս օրը ստորագրվեց ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որով Միացյալ Նահանգներն անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից։
Ամերիկացիների մեծ մասն այս տոնը պարզապես անվանում է «Հուլիսի 4»։ Տոնն ուղեկցվում է գեղեցիկ հրավառություններով, շքերթներով, դիմակահանդեսներով, տոնավաճառներով, համերգներով, բեյսբոլային հանդիպումներով, ընտանեկան խնջույքներով, քաղաքական գործիչների ելույթներով և այլ միջոցառումներով։
1776թ. հուլիսի 2-ին Երկրորդ մայրցամաքային կոնգրեսը քվեարկության միջոցով հավանության է արժանացրել անկախության բանաձևը, որը քննարկման էր դրվել հունիս ամսին Ռիչարդ Հենրի Լիի կողմից։
Ամերիկյան ընտանիքները, սովորաբար, նշում են Անկախության օրը բացօթյա խնջույքներով ու ընկերների հետ բարբեքյուներով։ Իսկ տոնի հետ կապված զարդարանքները լինում են կարմիր, սպիտակ և կապույտ գույների՝ ԱՄՆ-ի դրոշին համապատասխան։ Շքերթներն անցկացվում են առավոտյան, իսկ հրավառությունները երեկոյան՝ այգիներում, հրապարակներում ու տոնավաճառներում՝ ուղեկցվելով հայրենասիրական երգերով։
Ի դեպ, օրվա առթիվ այսօր կբացվի ԱՄՆ խորհրդանիշը՝ Ազատության արձանը։
Նյութի աղբյուրը՝wikipedia.org










