Եգիպտոսի վարչապետի պաշտոնին է առաջադրվել ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեին

21:20 • 04.07.13

Եգիպտական երիտասարդական ընդդիմադիր «Թամարուդ» շարժումն այսօր առաջադրել է ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ տեղի լրատվական գործակալությանը հղումով:


Շարժման ներկայացուցիչները նաև կոչ են արել գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդներին և ընդդիմության կողմնակիցներին «շարունակել մնալ փողոցներում և հրապարակներում մինչև հեղափոխության պահանջների լիակատար կատարումը», հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այս պահին Մուրսին ձերբակալված է և գտնվում է հանրապետական գվարդիայի կամ Պաշտպանության նախարարության հսկողության ներքո՝ ըստ տարբեր աղբյուրների:


Այսօր հայտնի դարձել նաև, որ ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը սահմանադրական հայտարարություն կներկայացնի, որի հիման վրա կկառավարվի երկիրը նախքան նոր օրենսդրության կազմումը: Հիշեցնենք, որ նախօրեին երկրում դադարեցվել է Սահմանադրության գործունեությունը, իսկ մոտ ժամանակահատվածում նոր կառավարություն կձևավորվի: