Նիգերիայում իսլամիստների և բնակիչների միջև նոր բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր

21:58 • 04.07.13

Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում բնակիչների և արմատական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորման ենթադրյալ անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն:


Տեղի լրագրողի հաղորդմամբ՝ քաղաքում մի քանի ժամ շարունակ պայթյուններ և կրակոցներ են հնչել: Նրա տեղեկացմամբ՝ զոհվել են «Բոկո հարամ» խմբավորման երեք ենթադրյալ անդամները:


Մայիսից քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Իշխանությունները նաև անջատել են բջջային կապը, որպեսզի խանգարեն խմբավորման անդամներին հարձակումներ ծրագրել: Ապստամբները պահանջում են շարիաթն ընդունել ողջ երկրի տարածքում և դեմ են հանդես գալիս արևմտյան կրթությանն ու կենսակերպին: