Նորվեգիայում աշխատանքն է վերականգնել Բրեյվիկի կողմից «սպանդի կենտրոն» դարձած ճամբարը

12:12 • 04.07.13

Նորվեգիայում աշխատանքն է վերականգնել Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարը, որտեղ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը 2011-ին գնդակահարել էր 69 մարդու, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Երիտասարդական ճամբարն անցկացվում է ոչ թե Ուտոյա կղզում, ինչպես 2011-ին, այլ Գուլստրուդ գյուղում, որը գտնվում է միևնույն լճի ափին։ Այս տարի ճամբարում հավաքվել է մոտ 800 մասնակից, ինչը 250-ով ավելի է 2011-ից։ 2012-ին ճամբար չի եղել։

 

Ճամբարի անցկացման վայրում ուժեղացված են անվտանգության միջոցառումները։ Ամբողջ ընթացքում գյուղում կհերթապահեն ոստիկանները։

 

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Անդերս Բրեյվիկը ռումբ էր պայթեցրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում գտնվող ճամբարի աշխատակիցների և հյուրերի ուղղությամբ, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 77 մարդ։