Վայոց ձորում քաղաքացին վրաերթի է ենթարկել հարազատ մորը, որը տեղում մահացել է

14:43 • 04.07.13

Վայոց Ձորի մարզում, իր առանձնատան բակ մտնելիս, hուլիսի 3-ին` ժամը 21.00-ի սահմաններում, 1957 թ. ծնված Սամվել Բ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորը` 1928 թ. ծնված Զարուհի Բաբաջանյանին, որը տեղում մահացել է:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, Ոստիկանության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: