ՀՀԿ ԳՄ նիստին քաղաքական մեծամասնության պահվածքի մասին քննարկում է տեղի ունեցել, և ՀՀԿ-ն հանգել է եզրակացության. Էդ. Շարմազանով

22:35 • 04.07.13

ՀՀԿ գործադիր մարմնի նիստին այսօր քննարկումներ են տեղի ունեցել քաղաքական մեծամասնության պահվածքի և ապագա գործունեության վերաբերյալ, որից հետո ՀՀԿ-ն հանգել է եզրակացության: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

 

Հարցին, թե ինչ եզրակացության է եկել քաղաքական մեծամասնությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ դա ներկուսակցական եզրակացություն է:


«Աշխատանքային քննարկում էր, որևէ պաշտոնանկության մասին, որևէ նկատողության թեմա չի եղել»,-ասաց նա: 
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ ԳՄ նիստին վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի շուրջ որևէ անդրադարձ չի եղել:


«Խնդիրը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և Տիգրան Սարգսյանը դիմել է իրավապահ մարմիններին, կիրականացվի քննություն և կորոշի մեղավորներին: Մենք չենք միջամտում իրավապահ մարմինների աշխատանքներին»,-ասաց նա: