Սնոուդենը քաղաքական ապաստան չի խնդրել Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

17:23 • 04.07.13

Գաղտնի տվյալներ հրապարակած ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն իրեն Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու դիմում չի ներկայացրել, հայտնում է gazeta.ru-ն՝ ՌԴ ԱԳՆ-ին հղումով։

 

«Պարոն Սնոուդենը, այսօրվա դրությամբ, իրեն քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմում չի ներկայացրել»,-ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Սնոուդենը (ըստ ԶԼՄ-ների՝ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում-Tert.am) ծրագրել էր մնալ Ռուսաստանում, սակայն մտափոխվել էր, երբ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ փոխարենը նա պետք է դադարեցնի «ԱՄՆ-ին վնասող» գործունեությունը։