Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29-ի
Ինդոնեզիայի Սումատրա կղզում հուլիսի 2-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29-ի: Ինչպես այսօր հաղորդել է արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը, առնվազն 400 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Օրվա ընթացքում զինծառայողներն ու կամավորները մասնակցել են փլատակների մաքրման աշխատանքներին երկրաշարժից տուժած տարածաշրջաններում: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրաշարժը որոշ տարածաշրջաններում հանգեցրել է սողանքների: Շուրջ 1500 բնակելի տներ և շինություններ փլուզվել են կամ վնասվել:
Հիշեցնենք, որ 6.1 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Սումատրա կղզում:










