Կոտայքում էլեկտրաքարշը հարվածել է 73-ամյա կնոջ

10:38 • 04.07.13

Ոստիկանության Չարենցավանի բաժնում հուլիսի 3-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Չարենցավան» կայարանի մեքենավար Վարդան Ե.-ի վարած էլեկտրաքարշը Հրազդան-Չարենցավան հատվածում հարվածել է 73-ամյա Ջուլիետա Բ.-ին, որն այդ պահին փորձում էր անցնել երկաթգիծը:

Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: