Թուրքիան Եգիպտոսի նախագահի պաշտոնանկությունն «անընդունելի» է համարել

16:34 • 04.07.13

Թուրքիայի իշխանությունները Եգիպտոսի բանակի գործողությունները, որոնք հանգեցրել են նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությանը,  «անընդունելի» են որակել, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Al Arabiya-ին։

 

Մինչդեռ Հորդանանի, Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները ողջունել են եգիպտական բանակի գործողությունները, ինչն ընդհանուր առմամբ նշանակում է, որ արաբական աշխարհն ընդունում է այդ գործողությունների լեգիտիմությունը։

 

Բացի այդ, Աֆրիկյան միությունը պատրաստվում է դադարեցնել Եգիպտոսի անդամակցությունը կազմակերպությանը, ինչը կապված է Մուրսիին տապալելու հետ։