ԱՄՆ-ում մահացել է համակարգչային մկնիկի ստեղծողը

01:00 • 04.07.13

Այսօր 88 տարեկան հասակում Կալիֆորնիայում մահացել է համակարգչային մկնիկի, էլեկտրոնակային նամակագրության առաջին ծառայությունների, համացանցի առաջին տարբերակների ստեղծող Դուգլաս Էնգելբարդը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով AP-ին:


Նրա մահվան մասին գործակալությանը հայտնել է Կալիֆորնիայում գտնվող Համակարգչային պատմության թանգարանի ներկայացուցիչը՝ հղում կատարելով դստեր նամակին:


Էնգելբարտի ամենահայտնի հայտնագործությունը դարձել է համակարգչային մկնիկը: Նա նաև մեծ դեր է ունեցել այլ համակարգչային և ինտերնետային տեխնոլոգիաների զարգացման գործում: Նրա լաբորատորիան մասնակցել է կառավարական ARPANet կառավարական ցանցի ստեղծման աշխատանքներին, որը համարվում է համացանցի նախատիպը: