ԱՄՆ-ում Անկախության օրվա առթիվ այսօր կբացվի Ազատության արձանը
Նյու Յորքում այցելությունների համար բացվում է ԱՄՆ-ի հայտնի խորհրդանիշը՝ Ազատության արձանը, գրում է Правда.ru-ն։ Բացման արարողությունը նվիրված է ԱՄՆ-ի ամենագլխավոր տոնին՝ Անկախության 237-ամյակին։
Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ամերիկացի հայտնի քաղաքական գործիչներ, ներառյալ՝ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հայտնում է «Էխո Մոսկվին»։
Արձանը փակվել էր վերանորոգման նպատակով, 2011թ. աշնանը. աշխատանքներն արժեցել են 30 մլն դոլար։ Փոխարինվել է դեպի արձանի թագը տանող աստիճանը. աստիճանների թիվը 354-ից հասցվել է 393-ի։ Այժմ այստեղ կարող են այցելել նաև սահմանափակ հնարավորություններով մարդիկ, ինչը մինչ օրս հնարավոր չէր։










