Հովիկ Աբրահամյանի Ուկրաինա ծրագրված այցը հետաձգվել է
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Ուկրաինա նախապես ծրագրված այցը հետաձգվել է տեղափոխվել է աշուն, այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
«Այցի հետաձգումը համաձայնեցվել է ուկրաինական կողմի հետ»,- ավելացրեց Գոհար Պողոսյանը:
Ի պատասխան հարցի, թե ի՞նչն է ԱԺ նախագահի այցի հետաձգման պատճառը, Գոհար Պողոսյանը մատնանշեց Հայաստանի խորհրդարանում ընթացող երկօրյա «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու «Հայաստանի հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որի անդամ է նաև Հովիկ Աբրահամյանը:
Գոհար Պողոսյանը ընդգծեց, որ այցի հետաձգումը դրանով պայմանավորված չէ:










