Աֆրիկյան միությունը դադարեցրել է Եգիպտոսի անդամակցությունը
Աֆրիկյան միությունը հրավիրած նիստում որոշում է կայացրել դադարեցնել Եգիպտոսի անդամակցությունը՝ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության պատճառով, հայտնում է gazeta.ru-ն՝ France 24-ին հղումով։
Աֆրիկյան միությունից հայտնլ են, որ նման քայլեր է պահանջում կազմակերպության կանոնադրությունը։ Մուրսիի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։










