«Մուսուլման եղբայրներ» շարժման 2 առաջնորդներն ազատ են արձակվել, իսկ Կահիրեում շարունակվում են բախումները

22:41 • 05.07.13

«Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներ Սաադ ալ Քատատնին և Ռաշադ Բայումին, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին Եգիպտոսի գլխավոր դատախազության կողմից՝ տարբեր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այսօր ազատ են արձակվել, այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը: 

 

Միևնույն ժամանակ, Եգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև այսօր կրկին բախումներ են տեղի ունեցել Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Բախումները սկսել են այն ժամանակ, երբ իսլամիստները երթով շարժվել են դեպի պետական հեռուսաընկերության շենքը՝ անցնելով այն վայրով, որտեղ լիբերալ ուժերը բողոքի ցույց են կազմակերպել:


Ականատեսների խոսքով Մուրսիի աջակիցները մտադիր են մտնել Թահրիր հրապարակ. նրանք այնտեղ գտնվող ցուցարարների վրա շշեր են նետել: Բախումների վայրում ոստիկաններ կամ զինվորականներ չկան, տեղեկացնում է աղբյուրը: