Չինացի վարորդը շուրջ 300 անգամ միտումնավոր վթարի է ենթարկել իր ավտոմեքենան

22:17 • 05.07.13

Չինաստանում ձերբակալել են վարորդին, ով միտումնավոր կերպով ավելի քան 300 անգամ վթարի է ենթարկել իր մեքենան՝ ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու նպատակով, հայտնում է BBC-ն:


42-ամյա վարորդը ավտոճանապարհային պատահարներ է կազմակերպել Շենչժեն քաղաքում ծանրաբեռնված երթևեկության ժամանակ:


Ենթադրվում է, որ նա կաշառել է մեքենա նորոգող ընկերությանը, որպեսզի վերջինս գերագնահատի հասցված վնասը, ինչի շնորհիվ էլ վարորդը տասնյակ հազարավոր դոլարի փոխհատուցում է ստացել:


Նրան բացահայտել հաջողվել է այն ժամանակ, երբ ապահովագրական ընկերությունը հաշվարկել է նրա մասնակցությամբ ավտովթարների քանակը և այն կասկածելի համարել: