Կիպրոսն արգելել է սիրիացի փախստականներին երկիր մտնել
Կիպրոսի իշխանությունները, վախենալով Սիրիայից փախստականների անկառավարելի հոսքից, արգելել են արաբական այս պետության բնակիչներին մուտք գործել երկիր, հայտնում է Взгляд-ը։
«Այսօրվա դրությամբ մեզ համար Սիրիայում ստեղծված իրավիճակն ամենամեծ սպառնալիքն է, քանի որ Կիպրոսի և Սիրիայի միջև եղած տարածությունը չնչին է»,-ասել է Միգրացիոն վարչության պետ Անի Շակալին։
Նա նաև ընդգծել է, որ խնդիրն այն է, որ կղզի-պետությունում արդեն բնակվում են մեծ թվով սիրիացիներ, ովքեր Կիպրոս են տեղափոխվել մինչ վերջին դեպքերը։
Շակալին ասել է, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ երկրում բնակվում է 2.424 սիրիացի փախստական, ևս 1.294-ը ցանկանում է փախստականի կարգավիճակ ստանալ։










