Կահիրեում զինվորականները կրակ են բացել Մուրսիի կողմնակիցների ուղղությամբ. կան զոհեր (թարմացված)

17:27 • 05.07.13

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զինվորականները կրակ են բացել պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ուղղությամբ, որոնք երթով շարժվում էին Հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարան, որտեղ Մուրսին գտնվում է կալանքի տակ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Ավելի վաղ իսլամիստների առաջնորդները կոչ էին արել ուրբաթօրյա աղոթքից հետո իշխանափոխության դեմ զանգվածային ակցիաներ անցկացնել։

 


17.38 Նախնական տվյալներով՝ սպանվել է 3 մարդ, վիրավորների թիվը չի հաղորդվում, հայտնում է Agence France-Presse-ը։

Երթն անցկացվում էր «Երեկոյան նախագահ Մուրսին կլինի իր պալատում» կարգախոսի ներքո։ Զինվորականները նրանց կոչ են արել կանգնել և անկարգություններ չհրահրել։

 

Եգիպտոսի բանակը չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ Մուրսին այլևս նախագահ չէ։ Այժմ երկրիը ժամանակավորապես ղեկավարելու է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։