Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Էրիկ» արևադարձային փոթորիկը
Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ձևավորվել է «Էրիկ» արևադարձային փոթորիկը, ինչի մասին տեղեկացրել են Մայամիում գտնվող Փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնի մասնագետները։
Ինչպես նշում է Взгляд-ը, փոթորիկը ներկայում գտնվում է Ակապուլկո քաղաքից 225 կմ հեռավորության վրա և շարժվում է մայրցամաքի ուղղությամբ 19 կմ/ժ արագությամբ։ Քամու արագությունն էպիկենտրոնում 75 կմ/ժ է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտակա 48 ժամերի ընթացքում «Էրիկը» կարող է թափ հավաքել։
ԱՄՆ-ում մթնոլորտային երևույթը փոթորիկ է դասակարգվում ու սեփական անունն է ստանում, եթե քամու արագությունը դրա էպիկենտրոնում հասնում է 63 կմ/ժ-ի։










