ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին ահաբեկելու մեղադրանքով ցմահ դատապարտված Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատման դիմումը մերժվել է
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի` բանտարկյալների ներման խնդրագրերը քննող հանձնախումբը մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի ընդհանուր հյուպատոս Քեմալ Արքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը, հայտնում է aztagdaily.com-ը:
Հանձնախումբը մեկ այլ դիմում մերժել էր երեք տարի առաջ: Այս տարվա հունվարի 1-ին Միացյալ Նահանգների Սեն Լուիսի բանտում իր հիսունամյակը նշած Համբիկ Սասունյանը ծնվել է 1963թ. Բեյրութում, մեծացել Բուրջ Համուդ հայկական թաղամասում:
1982թ. հունվարի 28-ին, ԱՄՆ-ում, 19-ամյա Համբիկը ահաբեկում է ԱՄՆ-ում Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին` դատապարտվելով ցմահ ազատազրկման:
Նա իրավունք ունի կրկին ներման դիմում ներկայացնել երեք տարի հետո միայն:










