Կոստա Ռիկայում սխալմամբ օրինականացրել են միասեռ ամուսնությունները

18:42 • 05.07.13

Կոստա Ռիկայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլատրում է միասեռ ամուսնությունները: Պահպանողական պատգամավորները քվեարկել են հօգուտ համապատասխան փոփոխությունների առանց դրանք կարդալու: Նրանք միայն նիստի հաջորդ օրն են հասկացել, որ այդ օրենքով միասեռականներին թույլատրել են ամուսնանալ և դիմել են նախագահ Լաուրա Չինչիլյային օրենքի վրա արգելք սահմանելու խնդրանքով, սակայն վերջինս մերժել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ The Independent-ին հղումով:


Երկրի նախագահը հայտարարել է, որ Կոստա Ռիկան պետք է առաջ ընթանա, և այդ օրենքը պետք է ուժի մեջ մտնի: Միևնույն ժամանակ պահպանողական պատգամավորները խոստացել են դատարանում բողոքարկել ընդունված փաստաթուղթը:


Latin Times-ի փոխանցմամբ՝ փոփոխություններն ընդունվել են «Երիտասարդության» մասին օրենքում: Ըստ աղբյուրի՝ Կոստա Ռիկայի բնակչության 73 տոկոսը չի ընդունում միասեռ ամուսնությունները: