Բրազիլիայում քաղաքական բարեփոխումների մասին հանրաքվեն հետաձգվում է
Բրազիլիայի կառավարությունը որոշում է կայացրել հետաձգել քաղաքական բարեփոխումների մասին հանրաքվեի անցկացումը, հայտնում է BBC-ն:
Նախագահ Դիլմա Ռուսեֆն ինքն է առաջարկել հանրաքվե անցկացնել դրամաշորթության դեմ ուղղված զանգվածային ցույցերից հետո: Կառավարության ներկայացուցչի խոսքով հանրաքվեն կանցկացվի հաջորդ տարի և ոչ թե սեպտեմբերին, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր:
Իշխանությունների ներկայացուցչի փոխանցմամբ՝ հանրաքվեն, հավանաբար, կանցկացվի նախագահական ընտրությունների հետ համատեղ:










