Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին կստորագրվի հուշագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին պաշտոնական այցով մեկնել է Ռիգա: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ռիգայի քաղաքային Դումայի նախագահ Նիլ Ուշակովը կստորագրեն երկու քաղաքների եղբայրացման մասին հուշագիր:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը:










