Հրդեհ Վ. Սարգսյան փողոցում. քաղաքացին դյուրավառ հեղուկով տարան նետել է դեպի դատախազության շենքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ քաղաքացի Խ. Ղալեչյանը դյուրավառ հեղուկով տարան նետել է դեպի դատախազության շենքը, ինչի հետևանքով առաջին հարկի սենյակներից մեկում այրվել է համակարգիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:










