Սարկոզիի կուսակցությունը կարող է լուծարվել

20:55 • 05.07.13

«Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության քաղաքական բյուրոն, որի անդամ է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկուշաբթի՝ հուլիսի 8-ին արտահերթ նիստ կգումարի, տեղեկցնում է ИТАР-ТАСС-ը:


Ինչպես հայտնել են կուսակցության ղեկավարությունից, հանդիպման առանցքային թեման կլինի նախկին նախագահի շուրջ այս շաբաթ ծագած սկանդալի հարցը:


Նախօրեին Ֆրանսիայի Խորհրդատվային խորհուրդը հաստատել է, որ Նիկոլյա Սարկոզիի 2012-ի նախընտրական արշավի ժամանակ արված ծախսերը 466 հազար եվրոյով գերազանցել են այդ ծախսերի համար նախատեսված գումարի չափը: Այսպիսով, կուսակցությունը գանձարանից չի ստանալ 10 մլն եվրոյի փոխհատուցումը: Կուսակցության համար, որը պարտվել է նախագահական ընտրություններում և խորհրդարանական ու տեղական մարմինների ընտրություններում, այս լուրը շոկային է եղել, գրում է աղբյուրը:


Ինքը՝ Սարկոզին, որպես բողոքի նշան, դուրս է եկել Խորհրդատվական խորհրդի կազմից՝ հայտարարելով, որ պատրաստվում է պայքարել իր երկրում ժողովրդավարական խոսքի ազատության համար: