Կարեն Շահնազարովն ավտովթարի է ենթարկվել Մերձմոսկովյան շրջանում (տեսանյութ)
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի տնօրեն Կարեն Շահնազարովն այսօր առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Մերձմոսկովյան շրջանում ավտովթարի է ենթարկվել, գրում է Life News-ը։
Մասնավորապես, բախվել են Mercedes և Daewoo ավտոմեքենաները։ Mercedes ավտոմեքենան, որում եղել է Շահնազարովը, տուժել է, սակայն, բարեբախտաբար, նա վնասվածքներ չի ստացել։
Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել Daewoo տաքսու մեքենայի վարորդի պատճառով։
Անձամբ 60-ամյա Կարեն Շահնազարովը, բոլոր անհրաժեշտ թղթերը ձևակերպելուց հետո, շտապել է իր գործերով։ «Կարեն Գեորգևիչը փոխանցել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- հայտնել են ռեժիսորի ընդունարանից։










