ԱՄՆ-ում Անկախության օրվան նվիրված շոու-հրավառության ժամանակ 28 մարդ է տուժել
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում առնվազն 28 մարդ է տուժել Անկախության օրվան նվիրված շոու-հրավառության ժամանակ, հայտնում է «ՌԻՒԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ասոշիեյթիդ պրես»-ին հղումով։
Ավելի վաղ հաղորդվել էր 14 տուժածի մասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշվել է Անկախության օրը։ Ավանդաբար, այդ օրը երկրում անցկացվում են տարբեր շոու-հրավառություններ։










