Դարձյալ հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ում (թարմացված)

09:27 • 05.07.13

Հուլիսի 5-ին՝ ժամը 07։50-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 08։19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:


Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23:58-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
 

Տեղում պարզվել էր, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:

 


09։53

Tert.am-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ դիտավորություն են տեսնում պարբերական հրդեհներում ասաց. «Չէ, փոքր բան է եղել, այնտեղ շինարարություն է, ինչ-որ աշխատում են։ Թեթև բան է եղել ապրանքների մասով, մեր տղերքն էլ, աչքները վախեցել է, հենց մի բան է լինում հրշեջներին են զանգում: Նորմալ է, որ անվտանգության կանոններն են պաշտպանում, վատ բան չի էդ»:

Ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ հրդեհը տևել է երեք րոպե և հենց իրենց աշխատակիցների կողմից էլ մեկուսացվել է:
 

լուսանկարը՝արխիվից