Թուրքական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլում՝ թռչնի պատճառով
Ստամբուլից Աթենք (Հունաստան) թռչող թուրքական Turkish Airways ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում. պատճառը շարժիչի մեջ հայտնված թռչունն է եղել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական Hurryet պարբերականին։
Ինքնաթիռում գտնվել է 143 ուղևոր։ Ըստ պարբերականի տվյալների՝ վայրէջքից հետո ուղևորներին տեղափոխել են այլ ինքնաթիռ, որը նրանց կհասցնի Հունաստանի մայրաքաղաք։










