Մոլդովայի խորհրդարանն ափոսում է ԱԺ-ում տեղի ունեցածի համար և խոստանում պարզաբանել. Վիկտոր Պոպա

14:14 • 05.07.13

Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան այսօր հանդիպել է լրագրողների հետ՝պաշտոնապես հաղորդելու, որ Մոլդովայի խորհրդարանի ղեկավարությունն ափսոսում է երեկ տեղի ունեցածի համար և հավաստիացնում, որ տիկնոջ վերադարձի դեպքում հարցը կուսումնասիրվի՝ թե ինչ իրավունքով է նա նման հարց բարձրացրել։

«Այն, ինչ եղավ խորհրդաժողովին, ծայրահեղ վատ միջադեպ էր: Այնտեղ իսկապես եղել են ո՛չ այն մարդիկ, որոնք ունեն լիազորություն՝ նման հայտարարություն անելու։ Որպես նախկին պատգամավոր՝ ես երեկ խոսել եմ մեր խորհրդարանի ղեկավարության հետ և լիազորված եմ հայտարարելու, որ մենք ափոսում ենք այդ միջադեպի համար, որ տեղի է ունեցել: Մեր կազմակերպության ղեկավարությունը խոստանում է ներկայացված նյութը պարզաբանել»,-ասաց նա։ 

Վիկտոր Պոպան նշեց, որ ինքը խոսել է նաև Մոլդովայի խորհրդարանական օմբուդսմենի՝ ԱԺ-ում հայտարարություն արած Աուրելիա Գրիգորիուի հետ, ով հայտնել է, թե իրեն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեման են տվել են։ 


«Հավանաբար նրան առաջարկել են այդ թեման, քանի որ մեր երկիրն էլ նման խնդիր ունի: Սակայն այն, որ ինքը սկսեց քննարկել այդ թեման, դա ընդհանրապես կոնֆերանսի թեմայի մեջ էլ չէր մտել»,-աաց նա։

Վիկտոր Պոպան նշեց, որ խորհրդաժողովին կանոններ կան, և իրենք այդ կանոներով առաջնորդվում են։ «Երբ ինչ-որ մեկն ասում է իր անունից, նա ներկայացնում է, որ դա իր սեփական տեսակետն է, իսկ եթե չի ներկայացնում, ուրեմն նա խոսում է այն կազմակերպության անունից, որտեղից ինքն է ներկայացված։ Ես խոսել եմ Մոլդովայի պետության անունից, որովհետև ես կիսվեցի պետության իրավունքներով։ Օմբուդսմենի լիազորությունները չգիտեմ, թե ով է տվել, ինչպես, ինչ սկզբուքներով, ամենայն հավանականությամբ, դա եղել է սեփական տեսակետը, որովհետև դա չի կարող լինել խորհրդարանի կամ կազմակերպության տեսակետը»,-վստահեցրեց նա։

Թե ինչու է Գրիգորիուն նման հայտարություն արել ՀՀ ԱԺ-ում, ՍԴ անդամը նշեց, որ տեղյակ չէ։ «Նրա փոխարեն չեմ կարող ասել»,-ասաց նա և ավելացրեց, որ նրա հետ ինքը ծանոթ չէ, քանի որ օմբուդսմենները մի քանիսն են:

Նա ընդգծեց, որ ինքը չի կարող ավելի խորանալ այս պատմության մեջ, սակայն դրանով կզբաղվեն իրենց համապատասխան անդամները: «Ես որպես դատավոր գիտեմ, որ փաստերը շատ կարևոր են, սակայն նախևառաջ դրանք պետք է գտնել, ապացուցել»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանում երեկ ընթացող համաեվրոպական խորհրդաժողովին հատկապես սենսացիոն ընթացք հաղորդեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, ով ներկայանում էր որպես Մոլդովայի օմբուդսմեն:
 

Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ Աուրելիա Գրիգորիուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հանդես եկավ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով, մասնավորապես, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանը Հայաստանին նաև անվանեց «ագրեսոր երկիր»: