Վթար Մասիս քաղաքի մոտ. մեկ մարդ տեղում զոհվել է, ևս մեկը հոսպիտալացվել

09:07 • 06.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 5-ին՝ ժամը 22.38-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է։


Վթարի հետևանքով՝ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Դադաշյանի դին և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին. իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: