Բաղդադում շիաների մզկիթի վրա մահապարտի հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել
Այսօր Իրանի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 32-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմիններից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ France Presse գործակալությանը հղումով:
Ինչպես հաղորդվում է, մահապարտը պայթուցիկներով լի մեքենան վարել է շիաների մզկիթներից մեկի ուղղությամբ: Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ բնակվում են երկրի շիաների բնակչության մեծամասնությունը:










