Բոգոտայում ձերբակալվել է Եվրոպայի ամենափնտրվող թմրավաճառը

13:25 • 06.07.13

Կոլումբիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Բոգոտայում ձերբակալվել է Ռոռերտո Պանունցին, որը համարվում էր ամենափնտրվող թմրավաճառը Եվրոպայում, գրում է Взгляд-ը։

 

Պանունցին, ով կալաբրիական մաֆիայի պարագլուխներից է, ենթադրաբար Եվրոպա է մատակարարել ամսական մինչև 2 տոննա կոկաին, փոխանցում է BBC-ն։

 

Նրան հաջողվել է ձերբակալել ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության օգնությամբ։ Պանունցին ունեցել է Վենեսուելայի կեղծ անձնագիր։