Կանադական քաղաքի կենտրոնում նավթատար գնացքը դուրս է եկել գծերից և այրվել (տեսանյութ)
Կանադական Լակ-Մեգանտիկ քաղաքի բոլոր բնակիչները տարհանվում են քաղաքի կենտրոնում նավթատար գնացքի այրման հետևանքով, հայտնում է Russia Today-ը՝ տեղի իշխանություններին հղումով։ Այրվել է 73 վագոն՝ երկինքը լցնելով սև ծխով։ Կրակի դեմ պայքարում է ավելի քան 30 հրշեջ։
Զոհերի կամ տուժածների մասին դեռ չի հաղորդվում, աղետի պատճառների մասին՝ նույնպես։
Ntv.ru-ն հայտնում է, որ նավթի զգալի մասը լցվել է Շոդյեր գետը։
Radio-Canada-ի տեղեկության համաձայն՝ գնացքն ուղևորվելիս է եղել ամերիկյան Մեն նահանգ։










