Կոլումբիայում ձերբակալել են Cosa Nostra–ին կոկաին մատակարարող խոշորագույն թմրավաճառին
Կոլումբիայի ոստիկանությունը ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ Բոգոտայում ձերբակալել են իտալացի մաֆիոզ Ռոբերտո Պանունցիին: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Allvoices-ին հղումով:
Կոլումբիացի ոստիկանների խոսքով՝ Պանունցին ողջ աշխարհում մեծ խմբաքանակներով կոկաին է մատակարարում: Մասնավորապես, նա թմրանյութեր է վաճառել Cosa Nostra հայտնի իտալական մաֆիոզ կլանին:
Ոստիկանության հաղորդմամբ՝ վերջինիս պատրաստվում են արտաքսել Իտալիա:










