Եգիպտոսում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել
Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բախումների հետևանքով ուրբաթ ավելի քան 30 մարդ է զոհվել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Առավել կատաղի բախումներ եղել են նախօրեին Կահիրեի կենտրոնում և քաղաքի մի շարք այլ թաղամասերում, որտեղ, ընդհանուր առմամբ, զոհվել է 7 մարդ, ինչպես նաև երկրի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում։
Այնտեղ հիմնական բախումները տեղի են ունեցել Սիդի Ջարեբ թաղամասում, որտեղ իսլամիստները և նրանց հակառակորդները հարաբերություններ են պարզել 8 ժամվա ընթացքում։ Փողոցային բախումների հետևանքով 14 մարդ է զոհվել։ Մոտ 500 մարդ, որոնցից 180-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, ստացել են վնասվածքներ։
Բախումները շարունակվել են մինչև բանակի միջամտելը։ Այս պահին ձերբակալվել է մոտ 150 մարդ։
Անհանգիստ է եղել ուրբաթը նաև Սուեցե, Ասյուտե, Լուքսոր, Սոհագե և մի շարք այլ քաղաքներում։ Իսմաիլում մեկ եգիպտոսցի զոհվել է և ևս 20-ը վիրավորվել։ Սուեցեում այսօր գիշեր բախումների հետևանքով տեղի վարչության շենքի մոտ զոհվել է Մուրսիի կողմնակիցներից մեկը։
Բանակում ենթադրում են, որ ամենամոտ ժամանակում ջիհադիստները, որպես նախագահի պաշտոնանկությանը պատասխան, պետք է խոշոր ահաբեկչություն իրականացնեն Սինայում, այդ պատճառով էլ դեռևս նախօրեին բոլոր ստորաբաժանումները բերվել են ռազմական բարձր պատրաստվածության։










