Եգիպտոսում սկսել են գումար հավաքել երկրի տնտեսությանն աջակցելու նպատակով
Եգիպտոսում բանկային հաշիվ են բացել՝ երկրի տնտեսությանն աջակցելու նպատակով գումար հավաքելու համար, տեղեկացնում է Газета.Ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հաշվին արդեն փոխանցումներ են կատարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է հարյուր միլիոնավոր եգիպտական ֆունտ:
Հաշիվը բացվել է եգիպտոսցի գործարարների նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսականներ կոչ են արել կրճատել Եգիպտոսին տրամադրվող միլիարդավոր գումարների ռազմական օգնությունը։
Միջոցների հավաքագրման հիմնական նպատակը «ԱՄՆ-ի ֆինօգնությունից հրաժարվելն է», նշում է աղբյուրը:










