Եգիպտոսի նոր վարչապետ է նշանակվել Մուհամեդ Բարադեյը
ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր տնօրեն Մուհամեդ Բարադեյը կզբաղեցնի Եգիպտոսի վարչապետի պաշտոնը, հայտնում է BBC-ն՝ տեղի պետական լրատվական գործակալությանը հղումով:
71-ամյա Բարադեյը կգլխավորի Եգիպտոսի ազատական և ձախ կուսակցության դաշինքը:
2005-ին Մուհամեդ Բարադեյն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ինչպես տեղեկացնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը բանակի կողմից
ժամանակավորապես նշանակվել է երկրի ղեկավարի պաշտոնում՝ գահընկեց արված Մուհամեդ Մուրսիի փոխարեն:










