Եգիպտոսում քրիստոնեա քահանա է սպանվել
22:00 • 06.07.13
Եգիպտոսում սպանվել է ղպտի քրիստոնեական եկեղեցու քահանա Մինա Աբոուդ Շարվինը, տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում:
Նախնական տվյալների համաձայն՝ սպանությունն իրագործել են արմատական իսլամիստները, հայտնում է աղբյուրը:
Placeholder










