Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին մոլեգնող փոթորիկը վեր է ածվում մրրիկի

00:16 • 06.07.13

Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ մոլեգնող «Էրիկ» փոթորիկը նոր թափ է հավաքել և վերածվում է մրրիկի, հայտնում է Газета.Ru-ն՝ Մեքսիկայի՝ մրրիկների ուսումնասիրությամբ զբաղվող ազգային կենտրոնին հղումով:


Ներկայում «Էրիկ» փոթորիկը մոլեգնում է Մանսանիլյո քաղաքից 145 կմ հարավ՝ շարժվելով 15 կմ/ժամ արագությամբ:


Մեքսիկայի ափամերձ գոտում փոթորիկի նախազգուշացում է հայտարարվել: