Գելենջիկում տեսախցիկի շնորհիվ ոստիկանները ձերբակալել են հայ կողոպտչին

19:08 • 06.07.13

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Գելենջիկ քաղաքում ոստիկանները ձերբակալել են 1989-ին ծնված ազգությամբ հայ կողոպտիչին՝ հիմնվելով մեքենայի տեսախցիկի արձանագրության վրա, գրում է yuga.ru-ն:


Հանգստավայրի այցելուներից մեկն իր մեքենան թողնելով մոտակա գյուղի մոտ և 40 րոպեից վերադառնալով՝ նկատել է, որ մեքենայի ապակիները կոտրված են և անհետացել է անձնական իրերով պայուսակը:


Մեքենայում տեղադրված տեսախցիկի օգնությամբ պարզել են կողոպտիչի անձը և ձերբակալել նրան: Վերջինս նախկինում պատասխանատվության ևս ենթարկվել է նման վարքի համար: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: