Սիրիական բանակը Հոմսը կրկին ռմբակոծության է ենթարկել

20:42 • 06.07.13

Սիրիացի ակտիվիստները հայտնում են, որ նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը կրկին ռմբակոծել են ապստամբների դիրքերը երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում, տեղեկացնում է BBC-ն:


Հաղորդվում է նաև ապստամբների և կառավարական զորքերի միջև մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում տեղի ունեցած նոր բախումների մասին:


Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել Սիրիայի կառավարությանը խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհեր տալուց և թույլ տալ քաղաքացիական անձանց հեռանալ շրջափակված Հոմսից: