Նիգերիայում իսլամիստները մոտ 30 աշակերտ են սպանել
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մամուդո քաղաքում այսօր իսլամիստ գրոհայինները հարձակում են իրականացրել տեղի դպրոցի վրա, ինչի հետևանքով սպանվել է 29 աշակերտ և նրանց ուսուցիչը, հայտնում է Взгляд-ը՝ Associated Press-ին հղումով։
Կան ողջ մնացածներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
Գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թվականից ի վեր Նիգերիայում ծայրահեղականների հարձակումների հետևանքով այրվել են տասնյակ դպրոցներ և սպանվել մոտ 1.600 մարդ։
Մայիսին երկրի նախագահ Գուդլակ Ջոնաթանը 3 նահանգներում արտակարգ դրություն էր սահմանել՝ «Բոկո Հարամի» գրոհայինների հարձակման սպառնալիքի պատճառով։ Խմբավորումը ցանկանում է շարիաթ տարածել երկրի ողջ տարածքում։










