Մալիի զորքերը ներխուժել են ապստամբների կողմից վերահսկվող Քիդալ քաղաք
Մալիի կառավարական զորքերը ներխուժել են Քիդալ քաղաք, որպեսզի ապահովեն անվտանգությունը հուլիսի 28-ին ացկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակ, հայտնում է BBC-ն:
Քիդալը վերահսկվում է Ազավադի ազատագրման ազգային շարժման կողմից: Մալիում էթնիկ խումբ ներկայացնող տուարեգները գրավել են քաղաքը այն բանից հետո, երբ հունվարին ֆրանսիական զորքերն ու Մալիի բանակը դուրս են մղել իսլամիստներին:
Ընտրություններում անվտանգության ապահովման համար ՄԱԿ-ը Մալիում 12 հազար զինծառայողներից բաղկացած խաղաղապահ զինուժ է տեղակայել:










