Պակիստանում պայթյունի հետևանքով 14 մարդ է վիրավորվել
Առնվազն 14 մարդ է վիրավորվել Պակիստանի արևելյան Լախոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Տեղի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ պայթուցիկ նյութը գործի է գցվել հեռակառավարման համակարգի միջոցով:
Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Միջադեպի մանրամասները, ինչպես նաև տուժածների քանակը ճշտվում են:










